ՕՊԵԿ–ը մայիսին նավթի արդյունաբերության ծավալները կրճատել է օրական 100 հազար բարելով
ՕՊԵԿ–ը մայիսին նավթի արդյունաբերության ծավալները, ապրիլի համեմատ, նվազեցրել է օրական 100 հազար բարելով՝ հասցնելով 32.36 մլն բարելի։ Այս մասին ասված է կազմակերպության հունիսյան զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Այդպիսով՝ ՕՊԵԿ–ը շարունակում է բարձրացնել արդյունահանման սեփական քվոտան, որը ֆորմալ առումով կազմում է օրական 30 մլն բարել։
«Նավթի արդյունահանման ծավալները հիմնականում մեծացել են Քուվեյթում, Իրանում եւ Սաուդյան Արաբիայում, մինչդեռ Նիգերիայում, Վենեսուելայում եւ Իրաքում կրճատվել են»,– ասված է զեկույցում։
Կազմակերպության փորձագետների կանխատեսումներով՝ 2016-ին նավթի պահանջարկը օրական կաճի 1.8 մլն բարելով եւ կկազմի օրական 31.5 մլն բարել։ Ցուցանիշը նախորդ կանխատեսումներից հետո չի փոխվել։ 2015–ին ՕՊԵԿ նավթի պահանջարկը կազմել է օրական 29.7 մլն բարել։
Այս թեմայով




