Շվեդիան չի հրաժարվի միջուկային էներգետիկայից

Շվեդիան չի հրաժարվի միջուկային էներգետիկայից՝ չնայած մինչև 2040 թվականը էներգիայի նորացվող աղբյուրներին լիովին անցնելու ծրագրերին, և մոտակա տարիներին մտադիր է կառուցել 10 նոր ռեակտոր: Այս մասին հայտնում է Financial Times-ը:

Իշխանությունների հայտարարության մեջ հստակեցվում է, որ էներգիայի նորացված աղբյուրներին լիովին անցումը չի նշանակում, որ անհրաժեշտ է կանգնեցնել բոլոր միջուկային ռեակտորները:

«Դա շվեդական ավանդական փոխզիջում է», – հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Իբրահիմ Բայլանը:

Ընդդիմադիր ուժերի հետ կառավարության կնքած համաձայնագրի համաձայն՝ նոր ռեակտորները պետք է փոխարինեն նրանց, որոնց շահագործման ժամկետները լրանում են:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում