Կապիկները գողացել են տեսախցիկը և սելֆի արել ընկերների հետ
Կապիկները գողացել են տեսախցիկը և մի քանի սելֆի արել ընկերների հետ, հայտնում է The Mirror-ը: Դեպքը տեղի է ունեցել Մանուել Անտոնիո ազգային պարկում:
18-ամյա ամերիկացի Քոուլ Բեբերը հույս է ունեցել տեսանյութ ստանալ կապիկների հետ՝ արված թաքնված տեսախցիկով: Դրա համար նա GoPro-ն տեղադրել է ծառի վրա: Սակայն կապիկներից մեկը ոչ միայն մոտեցել է սարքին, այլ նաև այն վերցրել: Վեբերը պատմել է, որ կապիկները հերթով փորձել են խցիկի համը, ապա այն դեն նետել:
Ամերիկացու հեռախոսը միացված է եղել խցիկին, այդ պատճառով տեղի ունեցողը նա դիտել է ուղիղ եթերով: «Երբ ես բոլորին ցույց տվեցի տեսանյութը, մեծ մասը զարմացան և այն անվանեցին հիանալի»,- ասել է Վեբերը: