Զբոսաշրջիկները կրիան ծովից հանել են՝ սելֆի անելու համար

Բեյրութում զբոսաշրջիկները ծովում լողալուց բացի, որոշել են մի լավ զվարճանալ։ Նրանցից մեկը, Միջերկրական ծովի ափին մոտ կրիա տեսնելով, հանել է կենդանուն եւ սկսել ընտանիքի անդամների հետ լուսանկարվել ու սելֆի անել կրիայի հետ, որը հազվադեպ հանդիպող տեսակների ցանկում է։ Մյուսները նույնպես հավաքվել են անպաշտպան կենդանու կողքին եւ ըստ որոշ ականատեսների՝ նույնիսկ փայտով հարվածել։

Բարեբախտաբար, երկու անցորդներ նկատել են, թե ինչ է կատարվում, եւ կրիան տեղափոխել են անվտանգ վայր, որտեղից կապ են հաստատել բնապահպանությամբ զբաղվող մի կազմակերպության հետ։ Վերջինն էլ զբաղվել է վնասվածք ստացած կենդանու փրկությամբ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում