Ձիերը գողացել, մորթել և տավարի մսի տեղ վաճառել են ԳՈՒՄ-ի շուկայում. «Հրապարակ»
![](https://econews.am/disk/25-05-16/a8ed28cbe0e57c18e51f7bb07afe3e85.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրեր առաջ Կոտայքի մարզի Սևաբերդ և Հատիս համայնքներում ձիեր էին գողացել: Անհանգստացած գյուղացիները արդեն 2 օր է ինչ քուն ու դադար չունեն, վախենում են մյուս անասուններին ազատ արձակել. «Բարբարոսություն, ուղղակի բարարոսներ են եղել, որ ձիերին գողացել են, տարել որոշ հեռավորության վրա մորթել, միսը տարել են: Էդ ձիերը մի քանի օրից քուռակ կծնեին, մորթել են անխնա», – սրտնեղված պատմում էին գյուղացիները:
Սևաբերդ համայնքի ղեկավար Հակոբ Բաբայանն էլ ասաց. «Մենք պարզել ենք, որ ձիու միսը Գումի շուկայում վաճառվել է: Տավարի մսի տակ վաճառել են ձիու միսը 2200 դրամով, ես էլ այդ մսից գնել եմ, բերել եմ, ձիու գլուխն էլ կա, ուղարկել ենք փորձաքննության: Երբ, որ դեպքը եղավ մենք անասնաբույժին տեղյակ պահեցինք, որ ձիեր են գողացել համայնքից և խնդրել ենք, հետևել, թե որ շուկայում այդ միսը կվաճառվեն: Էդպես իմացանք, Այս գործը պետք է բացվի, խեղճ մարդկանցից տարել են ու վնաս պատճառել»:
Զրուցեցինք նաև Հատիս համայնքի ղեկավար Սամվել Գարսևանյանի հետ, ով ասաց, որ 2 ձի էլ Հատիս համայնքից են գողացել. «Տարել են գյուղից մի 500 մետր հեռու, մորթել են, ոտքերն ու գլուխները թողել, միսը տարել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/24-06-16/2da9feee863903c91dcdbada50266970.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-06-16/689ca5da3d1306e25b3a8f2dbb0c78eb.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-06-16/245ca0968ff8afde1a1bdd9091a14bde.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/11-06-16/94d64ce20ff2709d366e3cc5b01bb93d.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/01-06-16/2af6caf5aad82fa838172353b7875dac.jpg&w=300&h=200)