Փոքր Մանթաշում ուժեղ քամու հետեւանքով վնասվել է շուրջ 80 տուն եւ մեկ կով է տուժել

Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում հունիսի 9-ին ուժեղ քամու հետեւանքով վնասվել է շուրջ 80 տուն: NEWS.am-ի հետ զրույցում Փոքր Մանթաշի գյուղապետ Ժիրայր Հակոբյանը նշեց, որ ուժեղ քամու հետեւանքով քամին մասնակի քշել է մեկ տան տանիք, կոտրվել են երաժշտական դպրոցի եւ գրադարանների պատուհանները, վնասվել են Էլեկտրասյուներ:

«Այսօր էլ ուժեղ քամի է, բայց, բարեբախտաբար, դեռ վնասներ չկան: Քամուց բնակիչներ չեն տուժել, տուժել է բնակիչներից մեկի կովը, հոսանքի լարը ընկել է ոտքին եւ վառվել»,-ասաց գյուղապետը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում