Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս՝ Վայոց ձորում

Վայոց ձորի մարզի ոստիկանները ձերբակալել են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որսագողին, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Ս Բաբայանն է: Նա խոստովանել է, որ որսն իրականացրել է Գնիշիկ համայնքի հատվածից հորը պատկանող որսորդական հրացանով:

Սպանված կենդանին և հրացանը առգրավված են: Քննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում