Հայաստանում գազի սակագնի նվազումը կարող է առնվազն 0.4 տոկոսով նվազեցնել գնաճը

Հայաստանում հուլիսի 1-ից նախատեսվող գազի սակագնի նվազումը կարող է առնվազն 0.4 տոկոսայն կետով նվազեցնել գնաճը: Այս մասին հունիսի 8-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության գների ու միջազգային համադրությունների բաժնի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, հաշվի առնելով, որ սակագինը կնվազի խորանարդ մետրի դիմաց 9.3 դրամով, իսկ բնական գազը, ծառայության գնահատականով, սպառողական զամբյուղի 6 տոկոսն է կազմում, գազի ակնկալվող ազդեությունը գնաճի նվազման վրա 0.4 տոկոսային կետ է: Ընդ որում գնահատականը վերաբերում է միայն գազին որպես վերջնական ապրանք: Իսկ եթե հաշվի առնենք դրա մասնաբաժինը նաեւ հացի, պանրի ու այլ մթերքների գների մեջ, ապա գնահատականը կարող է եւ այլ լինել:

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 1-ից նվազելու է գազի սակագինը: 1 խորանարդ մետրի դիմաց նախկին 156 դրամի փոխարեն բնակչությունը վճարելու է 146.7 դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 30 ցենտ): Բաժանորդները, որոնք ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ են օգտագործում ( այսինքն հիմնականում ձեռնարկությունները) հազար խորանարդ մետրի դիմաց վճարելու են 257.56 դոլար ( դրամական համարժեքով) նախկին 276.98 –ի փոխարեն (սակագները ներառում են նաեւ ԱԱՀ-ն):

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում