ԱՄՆ-ը կարող է գիտնականներին թողնել առանց Երկրի խոշորագույն ռադիոաստղադիտակի

Պուերտո Ռիկոյում հսկայական 300-մետրանոց «Arecibo» աստղադիտակը մոտակա տարիներին կարող է փակվել` ԱՄՆ ազգային գիտական հիմնադրամի կողմից ֆինանսավորման կրճատման պատճառով, հայտնում է National Geographics-ը:

Խոշորագույն «Arecibo» ռադիոաստղադիտակը կառուցել են Պուերտո-Ռիկո կղզու հյուսիսային մասում գտնվող բնական ձագարում 1963 թվականին` տիեզերքը ռադիոդիապազոնում դիտելու, Երկրի իոնոսֆերան հետազոտելու, ռադիոալիքներով աստերոիդներ ուսումնասիրելու, այլ մոլորակներում կյանքի հետքեր փնտրելու, ինչպես նաև խորհրդային բալիստիկ հրթիռներին հետևելու համար:

Այժմ, ինչպես գրում է National Geographics-ը, «Arecibo»-ն կարող է փակվել, քանի որ NSF հիմնադրամը, որը տարեկան աստղադիտարանի աշխատանքին տրամադրում է 12 միլիոն դոլար, հայտարարել է «շրջակա միջավայրի վնասի հետազոտության» մասին, ինչին հանգեցնում է ռադիոաստղադիտակի շահագործումը:

Ռադիոաստղագետները իրենց հերթին կոչ են անում չվերացնել ռադիոաստղադիտակը նրա եզակի հնարավորությունների` այդ թվում ոչ միայն տիեզերքից ազդանշաններ ընդունելու, այլև տիեզերք ազդանշաններ ուղարկելու հնարավորությունների համար:

Ինչպես հույս ունեն գիտնականները, աստղադիտակի փրկության գործին կարող է միանալ NASA-ն, որն այն օգտագործում է աստերոիդներին հետևելու համար:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում