Ավստրալիայի ափերին հասած փոթորկից 3 մարդ է մահացել

Ավստրալիայի ափերին վրա վրա հասած փոթորկից առնվազն 3 մարդ է մահացել:

Հունիսի 6-ի առավոտյան Կանբեռայից ոչ հեռու՝ Քոթթեր գետում, գտել են 37-ամյա տղամարդու դի, որը ենթադրաբար չէր կարողացել լողալով դուրս գալ գետից, հայտնում է BBC-ն:
Բացի այդ, 65-ամյա մի տղամարդ էլ զոհվել է Բոուրալ հանգստավայրում: Ջուրը հասել էր նրա մեքենային եւ քշել-տարել այն: Նման պայմաններում եւս մեկ վարորդ զոհվել է Սիդնեյում:

Տարերային աղետից Նոր Հավարային Ուելսի նահանգում հոսանքազրկվել է 86 հազար տուն:

Փոթորիկը սկսվել էր շաբաթ օրը Քվինսլենդի նահանգում եւ շարժվել դեպի հարավ՝ Սիդնեյ: Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ Սիդնեյում մեկ օրվա ընթացքում ավելի քան 200 մմ անրձեւ է տեղացել:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում