Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի գներն ԱՄՆ-ի համար և իջեցրել Եվրոպայի համար

Սաուդյան Արաբիան հունիսի 5-ին նվազեցրել է նավթի գները եվրոպացի գնորդների համար՝ միաժամանակ բարձրացնելով գները ամերիկացի ներկրողների համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Պետական նավթային Saudi Aramco ընկերությունը հուլիսին 35 ցենտով նվազեցրել է մատակարարվելիք նավթի հումքի մեկ բարելի գինը հյուսիսարևմտյան Եվրոպայի երկրների համար և 10 ցենտով՝ միջերկրածովյան տարածաշրջանի երկրների համար։ Պարբերականը նշում է, որ նման որոշումն արտասովոր է, քանի որ սովորաբար նավթի պահանջարկն աճում է տարվա երկրորդ կեսին՝ սպասարկումից հետո նավթավերամշակող գործարանների շահագործման անցնելուց հետո։ Բացի այդ, նավթի շուկայում առաջարկի վրա ազդում են մատակարարման խափանումներն այնպիսի երկրներից, ինչպիսին Նիգերիան է։

Միաժամանակ գները 20 ցենտով բարձրացել են ԱՄՆ-ի համար։ Բացի այդ, սաուդյան նավթի բոլոր տեսակների արժեքը, բացառությամբ Extra Light-ի, բարձրացվել է ասիացի ներկրողների համար։

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում