Վերջին 10 տարում Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալն աճել է 4 անգամ. SOCAR-ի նախագահ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը Բաքվում ընթացող «Կասպյան նավթ և գազ – 2016» (Caspian Oil&Gas-2016) կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ վերջին 10 տարում Ադրբեջանում չորս անգամ մեծացել է գազի արդյունահանումը:
Նրա խոսքով՝ ներկա դրությամբ Ադրբեջանում տարեկան արդյունահանվում է 29 միլիարդ խորանարդ մետր:
«Մինչ այժմ մշակվել է 49 հանքավայր: 2016-2017 թվականներին կդրվի ևս 9-ի հիմքը՝ 81 հորատում իրականացնելու համար:
Բնապահպանական միջոցառումների արդյունքում ստացվել է հավելյալ 281 միլիոն խորանարդ մետր գազ: Մենք հնարավորություն ունենք ապագայում գազի տարեկան արդյունահանման ծավալը հասցնել տարեկան մինչև 40 միլիարդ խորանարդ մետրի»,- ասել է նա:
Այս թեմայով




