Նախագահը ջրային ոլորտում կարևոր փոփոխությունների փաթեթ է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 26-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, ինչպես նաև՝ «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը:

Հիշեցնենք, որ նշված փոփոխություններով նախատեսվում է լուծարել է Ջրի ազգային խորհուրդը և բացահայտել ոռոգման գործընթացում տեղ գտած բացթողումները, թերացումները և չարաշահումները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում