Բնապահպանության նախարարությունը վերանվանվեց շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ նոր կառավարության կազմը հետևյալն է` վարչապետ, երկու փոխվարչապետ և 12 նախարար: Կառավարության կառուցվածքում ընդգրկված նախարարություններն են. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, առողջապահության նախարարություն, արտակարգ իրավիճակների նախարարություն, պաշտպանության նախարարություն, շրջակա միջավայրի նախարարություն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, ֆինանսների նախարարություն, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, արդարադատության նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում