Amazon-ի հիմնադիրը կոչ է արել պատրաստվել արդյունաբերության տեղափոխմանը տիեզերք

Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը դիմել է ձեռնարկատերերին՝ առաջարկելով սկսել պատրաստվել ծանր արդյունաբերությունը տիեզերք տեղափոխելուն: Ըստ նրա՝ «տեղափոխությունը» կարող է լինել մի քանի հարյուր տարի անց: Այս մասին գրում է Recode առցանց պարբերականը:

Ձեռնարկատերը կարծում է, որ հիմնական առաջադրանքը, որը պետք է այդպիսով կատարել, Երկրի էներգառեսուրսների տնտեսումն է: Իսկ տիեզերքում, ըստ Բեզոսի, մշտապես հասանելի է արևի էներգիան, որը կարելի է օգտագործել արդյունաբերական նպատակներով: Բնակելի տարածքները և թեթև արդյունաբերությունը, ըստ նրա գաղափարի, պետք է Երկրի վրա մնան: Բեզոսը նշել է, որ գործարանները կտեղակայվեն հենց տիեզերական տիրույթում, ոչ թե այլ մոլորակների վրա, որոնք մարդիկ ժամանակի ընթացքում կգաղութացնեն:

Հունվարի 22-ին Բեզոսին պատկանող Blue Origin ընկերությունն առաջին անգամ հաջողությամբ արձակել և Երկիր է վերադարձրել նախկինում օգտագործված բազմանգամյա New Shepard հրթիռը և համանուն պատիճը՝ նախատեսված ենթաուղեծրային թռիչքների համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում