Թուրքիան նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում Իրանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում պատրաստ են համագործակցել Իրանի և մասնավորապես Քերմանշահ նահանգի հետ: Այս մասին հայտարարել է թուրքական առևտրի պալատի ղեկավարի տեղակալ Ջունեյթ Գոլեթը:

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև առևտրի ծավալը կարող է կարճ ժամանակում հասնել 30 միլիարդ դոլարի: Իրանը, մասնավորապես, Թուրքիայի համար կարող է որպես միջնորդ հանդիսանալ ասիական շուկայում, իսկ Թուրքիան կարող է Իրանին օգնել՝ վերադառնալու եվրոպական շուկա:

Գոլեթն ընդգծել է, որ երկու երկրների միջև կապերը հեշտացել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում