Ավելի քան 160 հազար մարդ խնդրում է պատժել ԱՄՆ-ում գորիլայի վանդակն ընկած երեխայի ծնողներին

Ավելի քան 160 հազար մարդ մասնակցել է առցանց ստորագրահավաքին՝ ԱՄՆ-ում գորիլայի վանդակն ընկած երեխայի ծնողներին պատժելու պահանջով, տեղեկացնում է RIA Novosti-ն:

Մարդիկ պահանջում են պատասխանատվության ենթարկել երեխայի ծնողներին անփույթ վերաբերմունքի և հսկողության բացակայության համար:

Բացի դրանից, համացանցում նաև նոր ստորագրահավաք են նախաձեռնում, այսպես կոչված, «Հարամբեի օրենք» մտցնելու պահանջով, որը ենթադրում է իրավաբանական պատասխանատվության ենթարկել կենդանաբանական այգու այն այցելուներին, որոնց անփությության պատճառով վնաս է հասցվում հազվագյուտ կենդանիներին:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ցինցինատիի կենդանաբանական այգու աշխատակիցները սպանել են Հարամբե մականվամբ 17-ամյա արու գորիլային նրա վանդակն ընկած երեքամյա տղային փրկելու համար:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում