ՌԴ-ում վավերացրել են ՀՀ-ին առանց տուրքի նավթ եւ ալմաստ մատակարարելու մասին համաձայնագրի փոփոխությունները

Դ Դաշնության խորհուրդը վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագրի արձանագրությունը, որն ամրապնդում է Ռուսաստանից առանց տուրքի մատակարարվող նավթամթերքի վերջնական ցուցակը:

Փոփոխությունները կատարվել են 2013-ի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում, որով նախատեսվում է Ռուսաստանից անտուրք Հայաստան մատակարարել նավթամթերք, գազ եւ ալմաստ այն քանակությամբ, որն ահնրաժեշտ է մինչեւ 2016-ը սպառելու համար, հայտնում է RIA Novosti-ն:

Արձանագրությունը փաստաթղթի կարգավորման ոլորտից բացառել է չհղկված բնական ալմաստները, քանի որ Հայաստանը 2014-ի մայիսին միացել է ԵՏՄ մասին պայմանագրին:

Փոփոխությունները նաեւ հաստատել են ՌԴ-ից Հայաստան անտուրք ներմուծվող նավթամթերքի վերջնական ցուցակը: Հայկական կողմի խնդրանքով ցուցակում ավելացվել են պարաֆիններ:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում