Երեւանյան լճի տարածքը՝ աղբանոց

Երեւանյան լիճը 2016թ-ին մարտին ունեցել է 4-րդ դասի «անբավարար» որակի ջուր: Ըստ ՀՀ բնապահպանական նախարարության ‹‹Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի՝ աղտոտվածությունը պայմանավորված է ջրում ամոնիումի, նիտրիտ իոնի, ընդհանուր անօրգանական ազոտի, նիտրատ իոնի, ֆոսֆատ իոնի մեծ քանակությամբ:

Բացի ջրի աղտոտվածությունից աղտոտված են նաեւ լճի ափերը: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը հարակից լճի ափամերձ տարածքի ամբողջ երկայնքով աղբ է եւ գարշահոտություն: Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Այսօր լճի շրջակայքում ստեղծված հակասանիտարական վիճակը մարդկանց միայն վանում է: Մինչդեռ նախկինում այն եղել է երեւանցիների սիրված հանգստի գոտիներից: «Հաճախ էինք լողում Երեւանյան լճում , ձուկ էինք բռնում, մաքուր էր ամեն ինչ: Այն ժամանակ՝ Խորհրդային Միությունում ոչ ոք չէր կարող աղբ նետել , բացառվում էր»,- ասում են տարեց երեւանցիները:

 

Նյութի աղբյուրը՝ ecolur.org

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում