Սարսափում ու սոսկում ես վայրի բնության կեղտոտվածության աստիճանից․․․

Հարյուրավոր անգամներ գնացել եմ զբոսնելու ավստրիական, շվեյցարական Ալպերում, Գերմանիայում՝ բնության գրկում՝ լինի ծովափ, լինեն մարգագետիններ, թե անտառներ, Չեխիայում, Սլովակիայում նույնպես՝ քաղաքներին մոտ կամ քաղաքներից հեռու, հյուսիսային Իտալիայում՝ բնությունը ԻԴԵԱԼԱԿԱՆ մաքրության մեջ են պահում։

Ոչ մի աղբի կտոր, ոչ մի ցելֆանե տոպրակ, էներջիի, գարեջրի ոչ մի ծռմռված բանկա։
Եթե նույնիսկ այդպիսին եղել է, հենց հետիս ընկերներն անմիջապես հետները վերցրել ու տարել շպրտել են մոտակա աղբամանը, եթե կա մոտակայքում, կամ հետները վերցրել ու բերել են քաղաք, որ գցեն աղբարկղը։

Ու այս ամենը ես խոսում եմ վայրերից, որտեղ տասնյակ միլիոնավոր տուրիստներ են այցելում, ամառը քայլերթներ են կազմակերպում, ձմեռը՝ դահուկ ու սահնակ քշել։ Տեղաբնիկ տուրիստներ, միլիոնավոր օտարերկրացիներ․․․

Գալիս ես մեր երկրներ՝ Վրաստան, Հայաստան, սարսափում ու սոսկում ես վայրի բնության կեղտոտվածության աստիճանից։ Թիֆլիսից գալիս էի Երևան, Մառնեուլիի մոտակայքում իչ որ մի տեղ էր՝ ամբողջ դաշտը ծեփված ցելոֆանե տոպրակերով, կարծես ձյուն էր եկել։ Էդ դեռ երևացողը, որ հեռվից էլ երևում էր։ Նույնը՝ Հայաստանում։
Իմ հայրենական գյուղում․ գետակներ ու առվակներ կային, որոնց ջուրը մենք խմում էինք փոքր ժամանակ։ Մաքուր, զուլալ աղբյուրի ջուր։ Հիմա մարդիկ հանգիստ խղճով ամբողջ տնական զիբիլն ու աղբը հանում ու լցնում են այդ ջրերի մեջ։ Էլ՝ պամպերս, էլ՝ ոչխարի փոստ, էլ՝ կոտրված շիշ ու ամանեղեն, էլ ՝հին շորեր, էլ ՝ սատկած կովեր ու ավտոյի պակռիշկի մեջի ծակ կամեր․․․Հիմա էլ ի՞նչ ջուր խմել, հիմա նույնիսկ այդ առվակների մոտվ անցնելն է զզվելի։

Ես հասկանում եմ, որ պետությունը նաև պետք է գրագետ կազմակերպի աղբահանությունը, բայց կներեք ախր, միթե՞ մարդիկ չեն հասկանում, որ հենց իրենք աղտոտում են իրենց միջավայրը ու հետո այդ աղբի մեջ պիտի ապրեն և ապրում էլ են։
Գոնե վառեն։ Բայց ՝չէ։ Մի քիչ տներից , գյուղից հեռացնում են ու շպրտում ջուրը։ Կամ դաշտերում, անտառներում ավտոյից դուրս գցում։

Երևանում, որ մեծ խանութներից ուտելիք էի առնում, զոռով էի հասցնում զգուշացնել, որ առանձին տոպրակների մեջ չդնեն, որովհետև ռյուքզակս միշտ հետս էր ու միանգամից դնում էի պայուսակիս մեջ։ Բայց երևանցիները հավեսով ամեն մի գնում դնում են առանձին ցելոֆանե տոպրակի մեջ, կարծես թե չգիտեմ ինչ։ Կշտանալու բա՞ն ա էդ անտեր պլաստիկը։

Կասսայի վաճառողներին որ ասում էի՝ ,,Պլաստիկե տոպրակ պետք չի, կդնեմ ռյուքզակիս մեջ,, , այնպես էին վրես նայում, ոնց որ ես էդ 20 դրամն եմ խնայում կամ չգիտեմ ինչ։ Բայց ինձ ավելորդ աղբ պետք չի տանը՝ պլաստիկ տոպրակների տեսքով։

Մի խոսքով, այս ամենը դառնացնում է։

 

Համլետ Մազմանյանի ֆեյսբուքյան էջից: 

 

Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում