Իրանը ներկա պահին մտադիր չէ սառեցնել նավթի արդյունահանումը. NIOC-ի տնօրեն

Իրանը մտադիր չէ սառեցնել նավթի արդյունահանումը, քանի որ տարվա երկրորդ կեսին երկիրը նավթի արտահանումը չի հասցնի մինչև պատժամիջոցները եղած մակարդակին, հայտնել է Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) տնօրեն Ռուքնեդի Ջավադին: Այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Ջավադիի խոսքով` Իրանի նավթի արտահանումը ամռան կեսին կհասնի օրական 2.2 միլիոն բարելի: Ավելի վաղ այդ ցուցանիշին երկիրը հասել է 4 տարի առաջ` մինչև պատժամիջոցները եղած ժամանակ:

«Կառավարությունը ներկա պահին չի պլանավորում սառեցնել կամ ընդհատել նավթի արդյունահանման աճը և արտահանումը: Այնպես որ նավթի արդյունահանման աճի պլանը շարունակում է գործել»,- ասել է Ջավադին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում