Ռ. Խաչատրյանն աղմկահարույց փաստաթղթեր է ներկայացնում նախկին աշխատակիցների մասին (տեսանյութ)

«Շատ զարհուրելի դեպք պետք է նշեմ նաև. շատ անգամ, երբ կենդանիների քանակը բազմացել է, իրենք նշում են, որ փոխանակել են, այնինչ պարզել ենք թղթաբանությամբ, որ փաստորեն կենդանիները մորթվել են և միսը վաճառվել է աշխատակիցների միջև»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը` խոսելով ԵԿԱ նախկին տնօրինության օրոք այգում տեղի ունեցող իրադարձություններից: Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ գոյություն ունեն այս ամենն ապացուցող արխիվային փաստաթղթեր: 

Այսօր՝ հունիսի 4-ին Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցավ «Երևանի կենդանաբանական այգու անցյալը, ներկան և ապագան» թեմայով ասուլիս, որին մասնակցել են ԵԿԱ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Հոլանդիայի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու նախկին տնօրեն Հայգ Բալյանը, «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու կուրատոր, կենդանաբանական այգիների կառավարման մասնագետ, ԵԿԱ մենթոր Յանոշ Շանտոն և «Փրո Փոուզ» միջազգային կենդանապաշտպան կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ազիզյանը։

Ռուբեն Խաչատրյանը մանրամասնել է. «Մենք ունենք արխիվներից հանված բազմաթիվ նյութեր: Այս 8 տարիների ընթացքում ես երբևէ չեմ անդրադարձել նախկին տնօրինության աշխատանքներին, երբեք չեմ բացահայտել թղթաբանությունները, բայց արդեն հասցրել են, որովհետև խոսքը վերաբերում է 8 տարիների աշխատանքին: Նույն մարդիկ, որոնք պնդում են, որ ապօրինություններ են տեղի ունեցել, իրենք են զբաղվել դրանով նախկին բարձիթողի իրավիճակում՝ վաճառելով և գնելով կենդանաբանական այգուց կենդանիներ»:

Ամբողջությամբ՝ շուտով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում