Սևանա լճից ոռոգման նպատակով կիրակացվի 170 մլն խմ ջրառ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2019 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն մ3: Որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառն կապահովի` համաձայն Ջրային կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:

Հիշեցնենք, որ 2019թ.-ի հունվարի 14-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.38 մ, իսկ նախորդ տարվա՝ 2018թ.-ի նույն օրվա դրությամբ կազմել է 1900.42 մ: Ցուցանիշները վկայում են, որ Սևանա լճում ջրի մակարդակը 4սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա համեմատ. Սևանա լիճը կրկին բացասական հաշվեկշիռ է գրանցել: 

Նախորդ տարի ևս կառավարությունը ջրառի չափաքանակը սահմանել է մինչև 170.0 մլն մ3, սակայն օգոստոս ամսին կրկին կառավարության որոշմամբ իրականացվեց հավելյալ ջրառ, ինչի հետևանքով տարվա վերջում Սևանա լիճն արձանագրեց բացասական հաշվեկշիռ: 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում