Լենա Նազարյանը Երևանի կենդանաբանական այգում կերակրում է կենդանիներին (տեսանյութ)

«Ես սպասում էի տեսնել ավելի խորհրդային տարիների կենդանաբանական այգի, բայց շատ զարմացած եմ, թե որքան լավ աշխատանք է արվել այստեղ վերջին տարիների ընթացքում: Կենդանաբանական այգին արդեն ունի ավելի եվրոպական կամ միջազգային մակարդակի տեսք: Որքան ես գիտեմ, այգու ղեկավարությունն այնպիսի փորձով է աշխատում, որ նրան ոչ մի խորհուրդ հարկավոր չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, «Դվուր Կրալովե» կենդանաբանական այգու տնօրեն Պրեմիսլ Ռաբասը:

Օրերս Երևանի կենդանաբանական այգի է այցելել Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունը, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: Նրանց ուղեկցում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, ով նշեց. «Ինձ համար շատ ուրախալի է նաև, որ մեր հյուրերից մեկը, ով կենդանաբանական այգիների մասնագետ է և Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, նույնպես գնահատեց արդեն մասնագիտական աչքով և նշեց, որ շատ հարմար միջավայր է ստեղծված կենդանիների պահպանության համար, թեև տեսնում ենք, որ դեռ փոփոխությունների կարիք կա: Ուրախացա, որ Երևանի կենդանաբանական այգու տնօրենը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է նաև ավելի ընդլայնված միջավայր ստեղծել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում