Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով մահացել է 3, վիրավորվել 4 մարդ

Ինդոնեզիայում շաբաթ օրը հրաբխի ժայթքման հետևանքով մահացել է 3, վիրավորվել 4 մարդ՝ հայտնում է TASS-ը:

Խոսքը Սումատրա կղզու հյուսիսային մասում տեղակայված Սինաբունգ հրաբխի մասին է, որի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 2460 մետր:

Գրեթե 400 տարվա մեջ առաջին ժայթքումը տեղի է ունեցել 2010 թվականին, ապա այն կրկնվել է 2013 և 2014 թվականներին: 2015 թվականի հունիսին ակտիվացած հրաբխի շրջանից տարհանվել է մոտ 6 հազար բնակիչ:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում