Պատատուկ դաշտային. ՀՀ Բույսեր

Պատատուկ դաշտային (լատ.՝ Convolvulus arvensis), պատկանում է պատատուկազգիների ընտանիքին, երկշաքիլավոր մոլախոտ է։ Ծիլերը դուրս գալուց հետո վերգետնյա զանգվածն ավելի դանդաղ է զարգանում, իսկ արմատային համակարգն ավելի արագ։ Կյանքի առաջին տարվա ընթացքում բույսի արմատները կարող են հասնել մինչև 1.5 մ խորության։ Տերևները նետասլաքաձև են։ Յուրաքանչյուր բնում կա մեկական կանաչավուն սերմ։ 1000 սերմը կշռում է 5-6 գ։

Տարածում
Հիմնականում տարածված է հյուսիսարևելյան եվրոպայում, Կովկասում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Միջին Ասիայում և Անդրկովկասում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում