Շուշան հայկական. ՀՀ Բույսեր

Շուշան հայկական (լատ.՝ Lilium armenum), Մինչև 100-110 սմ բարձրությամբ խոշոր, գեղեցիկ սոխարմատավոր բազմամյա ծաղկաբույս է։ Արմատները կարճ են, սովորաբար դասավորված երկու շարահարկով, 10-25 սմ խորության վրա։ Ցողունը խոտային է, ծաղկաբույլը` հուրանաձև, ծաղիկները` խոշոր, ոսկեդեղին։ Տերևները հերթադիր են, նշտարաձև։ Պտուղը բազմասերմ տուփիկ է։

Բազմացումը
Բազմանում է սոխուկներով: Սոխուկները բավականին խոշոր են` 6-8 սմ տրամագծով, սպիտակավուն, ոչ կիպ կղմինդրաձև ասավորված թեփուկներով։ Դրանց թիվը սովորաբար կազմում է 30-40, միջին հաշվով թարմ վիճակում 50-75 և չոր վիճակում` 25-30 գրամ քաշով։ Սոխուկները սովորաբար գտնվում են 20-25 սմ խորության վրա (դա կախված է հողի հզորությունից):

Նշանակություն
Հայկական շուշանը դեկորատիվ տեսակետից մեծ արժեք է ներկայացնում։ Այն ունի նաև բուժիչ հատկություն։ Պարունակում է ալկալոիդներ: Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես միզամուղ, վերքերը բուժող և հակահոդացավային, տոնուսը բարձրացնող միջոց։ Մեղրատու բույս է։ Մեծ ուշադրության արժանի բուսատեսակ է։

Պահպանում
Հյուսիսային Հայաստանի զգալի տարածությունների վրա և ներկայումս ուղղակի վտանգ նրա գոյության համար չկա։ Սակայն բարձրարժեք գեղազարդային հատկանիշների շնորհիվ բավական ակտիվ ոչնչացվում է ծաղկեփնջերի համար և կարող է առաջանալ լուրջ սպառնալիք տեսակի համար։ Տարածման շրջանի մակերեսը 20000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 2000 քառ. կմ-ից պակաս, լոկալիտետները՝ 10: Նկատի ունենալով տեսակի համեմատաբար լայն տարածումը և սահմանակից երկրներում (Ղարաբաղ, Հյուսիսարևելյան Անատոլիա) այլ պոպուլյացիաների առկայությունը՝ սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է մինչև NT: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 3 կարգավիճակով՝ կրճատվող տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում