Բնության մեջ հանդիպող 10 հետաքրքիր ֆենոմեն (ֆոտոշարք)

1.Սառցե ծաղիկներ (Frost Flowers)

Սրանք, պարզ ասած, սառույցից առաջացած ծաղիկներ են, իսկ ավելի ճիշտ լինելու համար պետք է ասենք, որ սա որոշակի բուսատեսակների վրա առաջացած սառցե ձևավորումն է: Երբ ջերմաստիճանը դրսում ավելի ցածր է, քան հենց բույսերի ջերմությունն է, ջուրը դուրս է գալիս բույսից քրտինքի էֆեկտի նման: Սա հանգեցնում է ջրի նուրբ սառցե շղթայի առաջացմանը, որն իրենից գեղեցիկ սփռվող ձևավորումներ է ներկայացնում, ոչ այնքան ծաղիկների տեսքով, որքան շատ տերևների, սակայն միևնույն է գեղեցիկ, ինչպես ծաղիկները, կամ միգուցե նաև կրկնակի ավելի գեղեցիկ:

Img 1495 1200X900 Enh

2.Սյունաձև բազալտներ

Այո՛, բնության մեջ հանդիպում են սյունաձև բազալտներ, որոնք առանձին վերցված միգուցե տպավորություն չթողնեն ձեզ վրա, սակայն դրանց մի ամբողջ խումբ միասին տեսնելը իսկապես գեղեցիկ ու տպավորիչ է: Բազալտների այս ձևը կազմավորվում կամ առաջանում է հրաբխային լավայի քարանալու հետևանքով: Սյունաձև բազալտներ կարելի է հանդիպել ամբողջ աշխարհի տարածքով մեկ, և նորից պետք է նշենք, որ սա դրանց բնական ձևն է:

Basalt3

3. Ձնային դոնաթներ (Snow Donuts)

Հավանաբար ձմռանը դուք էլ, ինչպես շատ-շատերը, ձնագնդեր եք պատրաստել միմյանց վրա նետելու համար կամ ձնեմարդ պատրաստելու համար ձյունը գլորել եք` ավելի մեծ ձնագունդ ստանալու համար: Ուզում ենք նշել, որ ոչ միայն դուք եք այդպես անում, այլև երբեմն բնությունն ինչքն է իր ձևով ձնային գնդեր ստեղծում` ձնային դոնաթներ: Ձյան այս հետաքրքիր ձևավորումներն առաջանում են հատուկ ջերմաստիճանային պայմաններում, երբ մեծ քանակով ձյուն է տեղում կամ քամու ազդեցությամբ պոկվում է և կպչելով ձյան մյուս մասսային` քամու և գրավիտացիայի ուժի ազդեցությամբ պտտվում` գլորվում ու ստեղծում է մեծ ձնագնդեր, սակայն փխրունության հետևանքով միջին հատվածը թափվում է և ստեղծում դոնաթի ձևավորում: Այսպիսի գնդերը կարող են հասնել մինչև 66 սմ-ի:

Snow-Donut

4. Ջրային պտտահողմ (Waterspouts)

Ջրային պպտահողմերը իրենցից ներկայացնում են տորնադոներ, որոնք առաջանում են ջրերի վրա, այդ իսկ պատճառով դրանք իրենցից վտանգ չեն ներկայացնում, եթե իհարկե պատահաբար նավակով չհայտնվեք փոթորկի տարածքում: Այս պտտահողմերի ուժգնությունը հասնում է մինչև 305կմ/ժ: Երբեմն նաև որոշ մարդիկ ենթադրություններ են անում, որ խորհրդավոր նավաբեկությունները այս փոթորկի արդյունքն են, ինչպես օրինակ որոշ մարդիկ կարծում են, թե Բերմուդյան եռանկյունու տարածքում կատարված նավաբեկություններն ուղղակի ջրային պտտահողմի հետևանք են եղել: Այս փոթորիկը կարող է առաջանալ յուրաքանչյուր ջրային վայրում` ծովերում, օվկիանոսներում, սակայն առավել հաճախ հանդիպում է Ֆլորիդայի ջրերում, որտեղ տարեկան 400-500 ջրային պտտահողմ է գրանցվում:

800Px-Trombe

5.«Արևային շներ» (Sun Dogs)

Եվս մեկ ֆենոմեն` կապված մթնոլորտում սառույցի գոյացության հետ: Ինչպես կրակե ծիածանները, «արևային շները» նույնպես իրենցից լուսապսակներ են ներկայացնում, որոնք առաջանում են լույսի արտացոլանքից, սակայն այս դեպքում` օղակելով արևը: Այս ֆենոմենը կարելի է ճանաչել, երբ երկնքում նկատում եք լուսապսակի երկու ծայրերին առանձնացող պայծառ լույս: Երբեմն սրանք այնքան պայծառ են լինում, որ թվում է, թե երկնքում երեք արև կա: Պետք է նշել, որ այս երևույթը հաճախ է պատահում և աշխարհագրական տեսանկյունից կարող է հանդիպել ամենուր:

800Px-Fargo Sundogs 2 18 09

6. «Կրակե ծիածան» (Fire Rainbows)

Այս գունավոր երևույթը առաջանում է ամռանը և հիմնականում ԱՄՆ-ի տարածքում: Այս ծիածանն իրենից ներկայացնում է լույսի արտացոլանքից առաջացած լուսապսակ, և չնայած իր անվանը` այն ոչ մի կապ չունի ո՛չ ծիածանի և ո՛չ էլ կրակի հետ: Սրանք հիմնականում առաջանում են, երբ արևը 58 աստիճանով բարձր է լինում հորիզոնից, և երբ ամպերը ափսեաձև սառույցների բեկորների տեսք են ստանում: Այս դեպքում լույսի արտացոլումը հորիզոնին հորիզոնական ուղղությամբ է լինում: Եվ քանի որ աղեղները բավականին մեծ են, դրանց միայն մի մասն է երևում, ինչն էլ ստեղծում է այն տպավորությունը, թե ամպերը կրակի մեջ են:

Firerainbow15

7. Սուպերամպրոպ (Supercells)

Եթե սուպերմենը սովորական մարդուց ավելի ուժեղ ու թռչելու հնարավորություն ունեցող մարդ է, ապա սուպերամպրոպը ավելի ուժեղ ամպրոպի տեսակ է, որը տորնադոներ կարող է առաջացնել: Ինչպես տորնադոները, ամպրոպի այս տեսակը նույնպես պտտվում է և, որ ամենակարևորն է, կարողանում է տորնադոներ առաջացնել: Ուղղակի փոքրիկ զգուշացում. եթե տեսնեք այս փոթորիկը, շատ ավելի լավ կլինի` հեռու մնաք դրանից:
Պետք է նաև նշել, որ այս փոթորիկը 4 հիմնական փոթորիկների տեսակներից ամենավտանգավորն է: Բարեբախտաբար, սրանք շատ հազվադեպ են հանդիպում և հիմնականում ԱՄՆ-ի կենտրոնական հատվածում են լինում` գարնանը:

Supercell2

8. Պենիտենտես (Penitentes)

Եվս մեկ ֆենոմեն` կապված սառույցների կազմավորման հետ, սակայն այս դեպքում հակառակը` ոչ թե ծովի խորքերում, այլ շատ բարձր` լեռներում: Նկարում պատկերված այս սուր սառույցներով դաշտը կոչվում է պենիտենտես: Այս եռանկյունաձև սառցե բեկորներից յուրաքանչյուրը կարող է հասնել մինչև 4 մետր բարձրության: Սրանք առաջանում են բարձրադիր վայրերում, որտեղ խոնավության մակարդակը բավականին ցածր է, ինչպես օրինակ Անդերի լեռների սառցադաշտերը:
Համապատասխան պայմաններում արևի ուժեղ տաք ճառագայթները նույնիսկ առանց դրանք հալցնելու` առանց ձյունը հեղուկ աստիճանի հասցնելու, միանգամից գոլորշիացնում են այն: Փոփոխված ձևի շնորհիվ դրանք ավելի շատ տաքություն են կլանում և խորը փոսերի ձևով հալչում ու հանգեցնում սառույցի սուր ձևավորմանը:

Penitentes Upper Rio Blanco Argentine

9. Սառցալեզվակ (Brinicles)

Երբ ծովի մակերևույթը սառչում է, ինչպես օրինակ հյուսիսային և հարավային բևեռներում, հատկապես աղի և սառը ջուրը, հավաքվելով ծովի հատակին, սառցալեզվակ է առաջացնում: Աղի ջրի այս խառնուրդն ավելի խիտ է, քան ծովի խորքում` ավելի ցածր հատվածում գտնվող ջրերը, այդ իսկ պատճառով այն դանդաղորեն սուզվում է ջրի տակ: Ջրի սառնության հետևանքով այն քարանում է` հատակին մեծ սառցաբեկոր ստեղծելով: Երբեմն այն անվանում են նաև շթաքար: Սակայն համաձայնվեք, որ այս գեղեցիկ երևույթը նկարագրելու համար սա այնքան էլ հարմար անվանում չէ: Այնպես որ, լավ կլիներ ավելի գեղեցիկ անուն մտածել սրա համար:

Brinicle

10. Հրաբխային կայծակ

Եթե երբևէ ձեզ հարցնեն, թե որոնք են բնության մեջ հանդիպող ամենազիլ երևույթները, հնարավոր է` պատասխանը լինի հրաբուխ կամ օրինակ` կայծակ: Սակայն բնությունը շարունակում է մեզ զարմացնել` հնարավորություն ստեղծելով այս երկու երևույթները տեսնել միասին:
Այո՛, անհավանական կարող է հնչել, սակայն բնության մեջ գոյություն ունի հենց այսպիսի ֆենոմեն, երբ կայծակ է հայտնվում հենց հրաբխային ժայթքման ժամանակ: Գիտնականները դեռևս ամբողջովին համոզված չեն, թե ինչու է տեղի ունենում այս երևույթը, սակայն առաջնային տեսությունն այն է, որ երբ հրաբխային ժայթքում է տեղի ունենում, այն դրական լիցքավորված բեկորներ է արտազատում մթնոլորտ: Այս լիցքերը ռեակցիա են առաջացնում` շփվելով մթնոլորտում արդեն իսկ առկա բացասական լիցքերի հետ, ինչն էլ հանգեցնում է կայծակի առաջացմանը ու գեղեցիկ տեսարան ապահովում:

Volcano-5

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում