Սիցիլիական ծագմամբ «արյունոտ» նարինջ (ֆոտո)
«Արյունոտ» նարինջը ալ կարմիր գույնի նարնջի մի տեսակ է: Գույնը պայմանավորված է նրանում պարունակվող անտոցիանների առկայությամբ: Այս ներկանյութերը բավականին տարածված են ծաղիկների եւ մրգերի մեջ, բայց անսովոր են ցիտրուսային բույսերի համար: Գունավորման աստիճանը կախված է ջերմաստիճանից, լուսավորումից եւ պտղի տեսակից: Պտուղը՝ որպես կանոն, փոքր է նարնջից, ունի շերտավոր մակերեւույթ եւ կորիզներ գրեթե չի պարունակում: «Արյունոտ» նարինջը հաճախ անվանում են պոմելոյի եւ մանդարինի հիբրիդ, թեեւ, ըստ էության, այն սովորական նարնջի մուտացիա է: Առաջին տունկը հայտնվել է Սիցիլիայում, իսկ ժամանակի ընթացքում մեծ ժողովրդականություն է սկսել վայելել Միացյալ Նահանգներում: Ներկայումս տվյալ տեսակն ունի երեք տարատեսակներ. տարոկկոն` Իտալիայից, իսպանական ծագման սանգուինելլոն եւ համեմատաբար նոր մորո տեսակը:
Ինչպես եւ բոլոր ցիտրուսները, այս նարինջը եւս հարուստ է վիտամին C-ով: Մրգում պարունակվող անտոցիանը հզոր անտիօքսիդանտ է հանդիսանում, որը նվազեցնում է տարիքային շատ հիվանդությունների ռիսկը, այդ թվում նվազեցնում սրտանոթային համակարգի հիվանդություններն ու կատարախտի առաջացումը, օրգանիզմից հեռացնում է ավելորդ խոլեստերինը: Բացի այդ, այս նարինջներն երկաթի, կալցիումի եւ վիտամին A-ի լավ աղբյուր են հանդիսանում:
Խոհարարության մեջ սիցիլիական նարինջներն օգտագործվում են աղցանների եւ կոկտեյլների պատրաստման, նաեւ օշարակի ու մարմելադի արտադրության մեջ: