Հետաքրքիր փաստեր կենդանիների քնի մասին (ֆոտո)
Քնի տևողությունը, ժամանակը, վայրը, ձևը առանձնահատուկ են բոլոր կենդանիների համար։ Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր տարբեր կենդանիների քնելու սովորությունների մասին։
Կատուներ։ Կատուները միջինն օրական 13-14 ժամ են քնում, իսկ գիշերվա ողջ ընթացքում քայլում են տան շրջակայքում։ Պատճառն այն է, որ վայրի բնության մեջ այս կենդանիները սովորաբար որսի են դուրս գալիս գիշերը։ Մեծ կատուները` վագրերը, ևս ցերեկը կարող են երկար քուն մտնել։
Դելֆիններ։ Քնած ժամանակ դելֆինների գլխուղեղի կիսագնդերից միայն մեկն է հանգստանում, իսկ մյուս կիսագունդը հսկում է սեփական քունը։
Կովեր և ձիեր։ Կովերը և ձիերը կարող են քնել ոտքի վրա կանգնած, բայց երազներ տեսնել այս կենդանիները կարող են միայն պառկած քնի դեպքում։
Ընձուղտ։ Ընձուղտները կարող են շաբաթներով չքնել և առույգ մնալ։
Խխունջ։ Անապատային խխունջները կարող են քնած մնալ 3 տարի շարունակ։
Բադակտուց։ Քնի ժամանակ բադակտուցները կրկնում են նույն շարժումները, ինչ արել են որսի ընթացքում։
Բաբուիններ։ Գիշատիչներին քնած ժամանակ կեր չդառնալու համար գվինեական բաբուինները քնում են ծառերի ծայրերի բարակ ոստերի վրա։
Չղջիկներ։ Չղջիկների` գլխիվայր կախված քնելու մի քանի պատճառ կա. նախ և առաջ այդպես նրանք ավելի անտեսանելի են դառնում գիշատիչների համար, բացի այդ, գլխիվայր կախված լինելը հնարավորություն է տալիս անմիջապես թափ հավաքել և վեր թռչել, որովհետև, ի տարբերություն թռչունների, չղջիկներն այնքան ուժեղ չեն, որ կարողանան գետնից անմիջապես թափ հավաքել և վեր թռչել։
Ձկնքաղ։ Ձկնքաղները (ալբատրոս) կարող են քնել անգամ թռիչքի ժամանակ։
Մրջյուն։ Չնայած տարածված այն կարծիքին, թե մրջյունները ընդհանրապես քուն չեն մտնում, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրվա ընթացքում մրջյունները քնի 253 դրվագ են ունենում, որոնցից յուրաքանչյուրը մոտ 1.1 րոպե է տևում։