Բնության 10 ցնցող երևույթներ (ֆոտոշարք)
Բնությունը իր բնական երևույթներով բավականին տպավորիչ է և կրկին ու կրկին ապացուցում է, թե որքան քիչ բան գիտենք մենք նրա մասին։
Ձեզ ենք ներկայացնում բնության հետաքրքիր ֆոտոշարք:
10. Կանաչ լճի ստորջրյա աշխարհը (Grüner See)
Սա զմրուխտյա թափանցիկ ջուր ունեցող մաքուր լիճ է, որն անընդհատ փոխում է իր գույնը, չափն ու խորությունը։ Ձմռանն այն չորանում է՝ հասնելով 1-2 մետր չափ ունեցող ջրափոսի։Մինչդեռ ամռանը ջուրը, 12 մետր բարձրանալով, ծածկում է ազգային զբոսայգու մի մասն՝ իր տեսակի մեջ Ատլանտիդայի վերածվելով։ Սա իսկական դրախտ է սուզորդների համար։
9. «Հսկայական արջի» ստվեր
Ամերիկայի Հյուսիսային Կարոլինա նահանգի լեռներում տարին երկու անգամ առաջանում է «Հսկայական արջի» ստվերը, որը դեպի իրեն է ձգում զբոսաշրջիկների աշխարհի տարբեր անկյուններից, ովքեր ցանկանում են տեսնել բնության այս հրաշքը։ Այն կարելի է տեսնել ամեն օր 30 րոպեով, սակայն միայն հոկտեմբերի վերջից մինչև նոյեմբերի սկիզբ և փետրվարի կեսից մինչև մարտի սկիզբ ընկած ժամանակահատվածում։ Հենց այս ժամանակ է, որ լեռան ստվերն արջի տեսք է ունենում։
8. Ծիածանագույն գետ
Կոլումբիայի Կանյո-Կրիստալես գետը սովորական գույն ունի յուրաքանչյուր տարվա առաջին վեց ամիսների ընթացքում, սակայն հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ջուրը փոխակերպվում է ծիածանի բոլոր գույների։ Եղանակի ազդեցության հետևանքով գետի ջրիմուռները փոխում են իրենց գույնը կարմիրի, դեղինի, կապույտի, կանաչի ու նարնջագույնի։ Բոլոր այս գույները բառացիորեն լցվում են գետի երկայնքով, որը տեղացիները «հնգագույն» են անվանում, իսկ զբոսաշրջիկները՝ «ծիածանագույն»։
7. Միլիոնավոր կարմիր ծովախեցգետինների միգրացիան
Ամեն տարի Սուրբ Ծննդյան կղզում մոտ 43 միլիոն ցամաքային ծովախեցգետիններ հավաքվում են օվկիանոսի ափին՝ ձվադրելու համար։ Այդ ժամանակահատվածում տեղի իշխանությունները փակում են ճանապարհների մեծ մասը՝ այս արարածների միգրացիային չխոչընդոտելու համար։
6. Կապույտ հրաբուխ
Ինդոնեզիայի Իջեն հրաբխից կապույտ կրակ է դուրս ժայթքում։ Սա տեղի է ունենում ծծմբի երկօքսիդի՝ 600 աստիճանում այրվելու հետևանքով։
5. Սահարայի աչքը
Այսպես կոչված «Սահարայի աչքը» երկրաբանական գոյացություն է, որի տրամագիծը հասնում է 50 կիլոմետրի։ Ժամանակին Աչքը տիեզերագնացների համար որպես ուղենիշ էր ծառայում, քանի որ այսպիսի լանդշաֆտը բոլորովին հատուկ չէ անապատներին, այդ իսկ պատճառով չափազանց շատ է առանձնանում։
4. Կրակոտ ծիածան
Այս բացառիկ օպտիկական էֆեկտն առաջանում է, երբ սառցե բյուրեղիկներից արևի ճառագայթներն արտացոլվում են ամպերի մեջ։ Արտացոլվելով լույսը տարբեր գույներ է ստանում։ Այս երևույթին կարելի է ականատես լինել ամռանը, երբ արեգակը բավականաչափ բարձր է գտնվում հորիզոնից։
3. «Պտտվող» ամպրոպ
Այս երևույթը նաև «գերբազմաբջիջ» ամպրոպ են անվանում։ Այն ոչ միայն ամպրոպի ամենահազվադեպ հանդիպող տեսակն է, այլև ամենավտանգավորը, քանի որ այն իրենից ներկայացնում է չոր ու սառը օդի և տաք անձրևի բախում։ Հաճախ այսպիսի ամպրոպներն առաջանում են ԱՄՆ-ի Մեծ հովտի շրջակայքում, ինչի ամար այն հաճախ անվանում են «Տորնադոյի հովիտ»։ Անվտանգ հեռավորության վրա այս ամպրոպները ցնցող տեսարան են ապահովում։
2. Նամիոբիի բնության այլմոլորակային տեսարանները
Խոսքն, իհարկե, չի վերաբերում իրական այլմոլորակային բնապատկերներին։ Պատկերացրեք բազմաթիվ չորացած ակացիաների ծառեր՝ աշխարհի ամենախոշոր նարնջագույն ավազե բլրի ֆոնին։ Այս տարածքը գտնվում է Նամիբիայի Նաուկլուֆտ ազգային զբոսայգու տարածքում։ Ծառերի մնացորդները քարացել են, քանի որ չոր ու տաք օդը կանխում է փտման գործընթացը։
1. Ուրվականների սառցե քարայրը
Սառցե այս քարայրը գտնվում է Իսլանդիայի Սկաֆտաֆել զբոսայգում ու իրենից ներկայացնում է բազմաթիվ սառցաշերտերի կուտակում։ Սառույցի միջով ներթափանցող լույսն այն փայլուն սաֆիրի է վերածում։ Եվ չնայած այս տեսարանը շատ երկար չի տևում, այնուամենայնիվ, այն պարզապես ցնցող է։