Գորտնուկ դաշտային. ՀՀ Բույսեր

Գորտնուկ դաշտային (լատ.՝ Ranunculus arvensis), հրանունկազգիների միամյա մոլախոտ։ Ցողունները ճյուղավորված են, ներքևի հատվածում հարթ են, իսկ վերին մասում թավոտ են։ Միջին բարձրությունը հասնում է 30 սմ-ի։ Ունի դեղնականաչավուն, եռաբաժակ տերևներ, որոնցից դուրս են գալիս երկրորդային ցողունները։ Ծաղիկն ունի 5 բաժակաթերթ և 5 պսակաթերթ։ Պտուղը տափակ է։

Բազմանում է միայն սերմերով։ Ծլում է գարնանը և ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին։ Տարածված է Եվրոպայում և Ասիայում՝ բարեխառն և տաք գոտիներում, երբեմն նաև խոնավ հոտիներում։ Հայաստանում հանդիպում է մինչև միջին գոտին՝ աճելով հիմնականում խաղողի և պտղատու այգիների տարածքում։

 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում