Գելի բոխի. ՀՀ Բույսեր

Գելի բոխի (լատ.՝ Prangos), պրանգոս, պոլի, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 35), ՀՀ-ում՝ 4(5) տեսակ՝ գելի նարդեսանման գելի բոխի(Prangos ferulacea), բերդաթումբ գելի բոխի(Prangos arcis-romanae), գանգրաթեվ գելի բոխի (Prangos uloptera) և այլն։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռի, Գեղարքունիքի, Սյունիք և այլ մարզերում։ Աճում է քարքարոտ, կավոտ լանջերին, լեռնատափաստաններում։

Արտաքին տեսքը
Ցողունը կանգուն է, կենտը, հատվածից ճյուղավորվող, թավոտ, բարձր.՝ 15-100 սմ։ Տերևները բազմակի փետրաբաժան են, թավոտ։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը խոշոր է, երկարավուն-ձվաձև, հարթ։ Պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ։ Տերևներն օգտագործում են որպես համեմունք։

 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում