Մեխակ. ՀՀ Բույսեր
Մեխակ (լատ.՝ Diánthus), մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը հանգուցավոր է, բարձրություն՝ մինչև 70 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև։ Տեսակների մեծ մասի ցողունը և տերևները գորշ կապտավուն երանգ ունեն։ Ծաղկաբույլը ցիմոզային է, երբեմն՝ գլխիկ։ Ծաղիկները երկսեռ են (հաճախ՝ մեկական), ծոպավոր, ատամնւսեգր կամ ամբողջաեզր, սպիտակ, վարդագույն, կարմիր, ծիրանագույն, դեղնականաչավուն և այլն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն, միաբուն, բազմասերմ տուփիկ է։ Սերմերը սև են, մանր, տափակ։
Հայաստանում
Հայտնի է մոտ 300, ՀՀ-ում՝ 15(18) տեսակ՝
- Մեխակ արևելյան (D. orientalis),
- Մեխակ խայտաբղետ (D. discolor),
- Մեխակ խավավոր (D. crinitus),
- Մեխակ մանրածաղիկ (D. parvifloarm) և այլն։
Տարածում
Հանդիպում է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։ Հայտնի է շուրջ 300 տեսակ, նախկին ԽՍՀՄ-ում՝ 100, ՀՀ-ում՝ 18։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարգերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ավագոտ վայրերում, կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ալպյան և ենթալպյան մարգագետիններում։ Մշակության մեջ տարածված են շատ գեղազարդիչ տեսակներ (պարտեզային, չինական, հոլանդական) և սորտեր, որոնք կիրառվում են ծաղկաբուծության մեջ։
Կիրառում
- Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, եթերայուղեր, վիտամին C և այլն։
Մեխակ Քուռին (D. cyri) հանդիպում է Արարատյան գոգավորության (Վեդու և Ուրցաձոր գյուղի միջև) չոր, ավագոտ գետափերին և միջին լեռն, գոտու մարգագետիններում,
Մեխակ անհրապույրը՝ Սյունիքի մարզի (Շվանիձոր գետի շրջակայքում և Խաթաբան լեռան վրա) միջին լեռն, գոտու քարքարոտ լանջերին,
Մեխակ Լիբանանին (D. libanotis)՝ Երևանի (հլկասար, Վեգի և Ուրցաձոր) և Վայոց ձորի (Արենի գյուղ) ֆլորիստիկական շրջանների ստորին և միջին լեռնային գոտիների չոր, կավային, գիպսակիր կամ աղակալած լանջերին,
Մանրածաղիկ մեխակ՝ Վայոց ձորի մարգի (Խաչիկ և Գևիշիկ գյուղերի միջև) միջին լեռնային գոտու չոր, քարքարոտ լանջերին։ Այս տեսակները գրանցված են
ՀՀ Կարմիր գրքում։
Մեխակի շատ տեսակներ (պարտեզային կամ հոլանդական Մեխակ, մորուքավոր կամ տաճկական Մեխակ, փետրաձև Մեխակ և այլն) մշակվում են վաղուց ի վեր․ հայտնի են բազմաթիվ արժեքավոր պարտեզային ձևեր և սորտեր։ Մեխակ է կոչվում նաև մեխակածառի չորացած ծաղկակոկոններից ստացվող համեմունքը։