Իշակաթնուկ. ՀՀ Բույսեր

Իշակաթնուկ (լատ.՝ Euphorbia), իշակաթնուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Բազմամյա խոտաբույսեր են, թփեր, հազվադեպ՝ ծառանման և միամյա, մի տվյալներով ընդգրկում է 800, մեկ ուրիշ տվյալներով 1600, երրորդում մոտավորապես 2000 տեսակ։ Ռուսաստանի տարածքում հայտնի է 160 տեսակ։ Սրանք միամյա և բազմամյա խոտեր են, թփեր կամ ծառեր։

Տերևներ
Տերևները հերթադիր են, ամբողջական։

Ծաղիկներ
Ծաղիկները միասեռ են, պարզ ծաղկաբույլերը խմբվելով՝ կազմում են բարդ հովանոցանման ծաղկաբույլ։

Պտուղ
Պտուղը տուփիկ է՝ բաժանված 3 միասերմ մասերի։

Տեսակներ

Հայտնի է մոտ 2000 տեսակ՝ տարածված ամենուրեք, առավելապես արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում։ ԽՍՀՄ նախկին տարածքում աճում է իշակաթնուկի մոտ 170 տեսակ, որից 29-ը՝ ՀՀ ցածրադիր կիսաանապատային գոտուց մինչև բարձր ալպյան գոտին։ Պարունակում է կաթնահյութ (որտեղից անվանումը), որը շատ տեսակների մոտ թունավոր է, առաջացնում է այրվածքներ, երկար ժամանակ չապաքինվող խոցեր, ազդում է նյարդային համակարգի և սրտի վրա։ Հատկապես արևադարձային տեսակների կաթնահյութը պարունակում է արժեքավոր նյութեր (կաուչուկ, գուտապերչ, խեժ և այլն)։ Իշակաթնուկի որոշ տեսակներ դեղաբույսեր են, որոշներն ունեն դեկորատիվ նշանակություն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում