Գիհի. ՀՀ Բույսեր

Գիհի, նոճազգիների ընտանիքի մշտականաչ թփերի կամ ծառերի ցեղ։ Տերևները ասեղնաձև են կամ թեփուկաձն։ Բարեխառն գոտում հայտնի է մոտ 70 տեսակ, 20 տեսակ՝ ԽՍՀՄ-ում, 5 տեսակ՝ ՀԽՍՀ-ում (Արարատ, Ապարան, Զանգեզուր, Մեղրի, Սևան, Հրազդան, Իջևան)։ Գիհին ունի տնտեսական նշանակություն, որոշ տեսակների բնափայտն օգտագործվում է մատիտներ պատրաստելու համար և որպես ատաղձագործական հումք։ Պտուղները (հատապտուղները) պարունակում են եթերային յուղեր, շաքար, խեժ, օրգանական թթուներ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում