Թխկի սրատերև. ՀՀ Բույսեր
Թխկի սրատերև (լատ.՝ Acer platanoides), ունի բավական տարածման բավական մեծ արեալ՝ Կովկաս, Արևմտյան և Արևելյան Եվրոպա, Փոքր Ասիա և Իրան, մեր հանրապետությունում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Սևանի ավազանում, Վայքում և Զանգեզուր-Մեղրիում։
Կենսաբանական նկարագիր
Աճում է սկսած 1000մ-ից մինչև անտառի վերին սահմանները։ Բարձրաճ ծառ է, առաջին եծության՝ մինչև 25-30 մ բարձրությամբ և 1 մ բնի տրամագծով։ Տալիս է ամուր և գեղեցիկ բնափայտ, որը լայն կիրառություն ունի կահույքի արտադրության մեջ։ Անտառային համակեցություններում հանդիպում է հաճարենու, կաղնու, բոխու ծառուտներում։ Պահանջկոտ է հողի և խոնավության նկատմամբ, սակայն դիմանում է նաև համեմատաբար չոր պայմաններում։ Երբեմն կազմակերպում է մաքուր ծառուտներ։ Ստվերատար է, ամեն տարի առատ պտղաբերում է և տալիս բավարար ինքնացանք։ Լայն կիրառություն ունի անտառային մշակույթներում և կանաչապատման մեջ։ Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր։