Շեկլիկ. ՀՀ Բույսեր

Շեկլիկ (լատ.՝ Lactarius deliciosus), կաթնասունկ նրբահամ, բազիդիավոր սնկերի կարգի կաթնասնկերի ցեղի ներկայացուցիչ։

ՀՀ-ում տարածված է ասեղնատերև ծառատեսակներով հարուստ մարզերում, հողի վրա՝ ամռանը և աշնանը։

Կենսաբանական նկարագիր

Միկոռիզագոյացնող է, համակեցության մեջ է մտնում սոճու և եղևնու հետ։ Գլխարկը (տրամագիծը՝ 3-15 սմ) մսալի է, սկզբում՝ տափակ, ապա՝ ձագարաձև՝ ներծալված եզրերով, հարթ, թեթևակի լորձնային կամ չոր մակերեսով՝ շեկ, նարնջագույն, կանաչավուն, մուգ գունավորված շրջաններով։

Պտղամիսը սպիտակադեղին է, կտրելուց արագ կարմրում է, ապա՝ կանաչում։

Պարունակում է վառ նարնջագույն կաթնահյութ, որը մի քանի ժամ անց դառնում է մոխրականաչ։ Ունի հաճելի համ և մրգային հոտ։ Թիթեղները խիտ են, նեղ, փխրուն, իջնում են ոտիկի վրա, նարնջադեղին են կամ նարնջագույն, սեղմելուց կանաչում են։ Սպորափոշին սպիտակ է՝ թույլ դեղնավարդագույն երանգով։

Կիրառում

Լավորակ ուտելի սունկ է։ Օգտագործվում է թարմ, աղ և թթու դրած։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում