Շամպինյոն. ՀՀ Բույսեր

Շամպինյոն (լատ.՝ Agaricus bisporus), ագարիկոն, աղարիկոն, թնոպի, բազիդիավոր սնկերի ցեղ։ Հայտնի է 80տեսակ։ Agaricaceae ընտանիքի Basidiomycetes դասի Psalliota ցեղին պատկանող և մի քանի ուտելու համար պիտանի և ոչ պիտանի՝ թունավոր ենթատեսակներ ընդգրկող սապրոտրոֆիկ սնուցումով «ապրող» սնկերից է։

Անվանում
Հայերենում տարածված են ոչխարասունկ, սարի սունկ և այլ անուններ։ Ոչխարասունկ անունն ստացել է սարերում արածող ոչխարների անցած տեղերում աճելու համար։ Շամպինյոն անունը գալիս է ուղղակի «սունկ» նշանակող ֆր.՝ champignon բառից։

Կենսաբանական նկարագիր

Ունի երեք տարատեսակ՝ սպիտակ,բաց դեղնավուն,դարչնագույն։

Գլխարկը (տրամագիծը՝ 3-13 սմ) բարձիկանման է, մսալի, ամուր, սպիտակ, կեղտոտ-սպիտակ, հետագայում՝ գրեթե դարչնագույն՝ ավելի բաց գունավորված եզրերով, երբեմն կենտրոնում՝ թեփուկավոր։ Թիթեղները խիտ են, ազատ, սկզբում՝ վարդագույն, ապա՝ մուգ դարչնագույն։ Սպորափոշին մուգ դարչնագույն է։ Պտղամիսը սպիտակ է, կտրվածքում՝ վարդագույն, հաճելի սնկային համով և բույրով։

Ոտիկը (երկարություն՝ 3-10 սմ, հաստություն՝ 2-4 սմ) գլանաձև է, ամուր, հարթ, սպիտակ, հետագայում՝ գորշացող, հաստ, ամուր օղակով:

Տարածում և էկոլոգիա
Աճում է ամենուրեք՝ մեծ խմբերով, առավելապես՝ գոմաղբով պարարտացված հողի վրա, այգիներում, պարտեզներում, ջերմոցներում և արոտավայրերում։

Ընդհանուր՝ Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Հարավային Կովկաս (Վրաստան, Հայաստան): Եվրոպայի մի շարք երկրներում հազվադեպ է հանդիպում։ Հայաստանում հայտնաբերված է Արագածի ֆլորայի շրջանում՝ Արխաշան գետի ափ, Սևանի շրջակայքում։

Շամպինյոնի մշակումն ունի բավականին հին պատմություն։ Ըստ մի շարք հետազոտողների՝ մշակովի շամպինյոնը պատկանում է Psalliota campestris տեսակին։ Սակայն կան և հակառակ տեսակետներ, ըստ որոնց մշակովի շամպինյոնը հավաքական տեսակ է։ Դրա էությունն այն է, որ արհեստական մշակման համար ստեղծված են շամպինյոնի մի շարք տեսակներ, որոնք իրարից տարբերվում են և ձևաբանական, և կենսաբանական հատկանիշներով։

Նշանակություն և կիրառում
Ամենաբւսրձրորակ ուտելի սնկերից է։ Օգտագործվում է թարմ, թթու և աղ դրած։ Արհեստականորեն աճեցվում է շատ երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում՝ հատուկ սնկանոցներում։ Աշխարհում աճեցվող սնկերի արտադրանքի ծավալում զբաղեցնում է առաջին տեղը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում