Անձրևասնկեր. ՀՀ Բույսեր

Անձրևասնկեր (լատ.՝ Lycoperdon), ագարիկոմիցետների դասի շամպինյոնայինների ընտանիքի (նախկինում դասվել է անձրևասնկայինների ընտանիքին) ցեղ։ Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 16 տեսակ՝ անձրևասունկ տանձաձև (L. pyriforme), անձրևասունկ դարչնագույն (L. umbrinum) և այլն։ Առավել տարածված է անձրևասունկ մարգարտյան (L. perlatum)։ Աճում է բոլոր մարզերի սաղարթավոր և խառնանտառներում, մարգագետիններում, դաշտերում, տափաստաններում, հողի վրա՝ մեծ խմբերով (900-1700 մ բարձրություններում)։

Ձևաբանություն
Պտղամարմինը (բարձրությունը՝ 2-9 սմ) տանձաձև է կամ կլոր, երբեմն՝ կարճ ոտիկով։ Արտաքին թաղանթն սկզբում սպիտակ է կամ սպիտակավուն, հետագայում՝ դեղնադարչնագորշավուն, շատ կարճ ժամանակում պատռվում է ստորին թաղանթի վրա թողնելով ցանցաձև նախշեր։ Երիտասարդ սնկի պտղամիսը սպիտակ է, սպունգանման, նուրբ, հաճելի հոտով ու համով, ապա դառնում է դեղնաշագանակագույն, փխրուն ն. վերածվում փոշու (նման է քթախոտի)։ Լավորակ ուտելի սունկ է։ Սպիտակուցների պարունակությամբ գերազանցում է նույնիսկ շամպինյոնին։ Օգտագործում են թարմ, երիտասարդ պտղամարմինները (երբ պտղամիսը սպիտակ է)։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում