Լորձնասնկեր. ՀՀ Բույսեր

Լորձնասնկեր (լատ.՝ Mycetozoa, հուն.՝ μύκητος - «սունկ» և ζωον — «կենդանիներ» կամ Myxomycota՝ μύξα - «լորձ» և μύκητος բառերից), միքսոմիցետներ,[1] քլորոֆիլազուրկ ստորակարգ օրգանիզմների բաժին։

Տեսակներ
Հայտնի է մոտ 800, Հայաստանում՝ 80 տեսակ, որոնք պատկանում են՝

  • ֆիզարում (Physarum),
  • լիկոգալա (Lycogala),
  • պլազմոդիոֆորա (Plasmodiophora),
  • ֆուլիգո (Fuligo) և այլ ցեղերի։

Տարածում
Տարածված են ամենուրեք։ Բնակվում են անտառներում, բուսական մնացորդների, փտող բնափայտի, հողի, գոմաղբի վրա։

Կառուցվածք
Վեգետատիվ մարմինը մերկ, բազմակորիզ, շարժուն, անգույն կամ գունավոր (դեղին, կարմիր, վարդագույն, մանուշակագույն և այլն), մի քանի մմ-ից մինչև մեկ սմ հասնող պլագմոդիում է։ Վերջինս ժամանակի ընթացքում ծածկվում է կեղևով և վերածվում տարբեր ձևերի, չափերի և գույների պտղամարմինների։ Որոշ տեսակներ մակաբույծներ են, օրինակ՝ կաղամբի ուռուցքը (Plasmodiophora brassicae) վնասում է կաղամբի ծիլերի արմատները։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում