Հասարակական դաշտամուկ. ՀՀ Կենդանական աշխարհը

Հասարակական դաշտամուկ, (լատ.՝ Microtus socialis), համստերանմանների ընտանիքի համստերների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի։

Բնակություն
ՀՀ-ում հանդիպում է Հայաստանի, հարավարևելյան և Արարատյան դաշտի կիսաանապատների առանձին կղզիացած վայրերում, որտեղ գերիշխում են դաշտավլուկազգիներով և դաշտավլուկաօշինդրային խմբակցություններով հարուստ չոր տափաստանային և կիսատափաստանային տարածքները (600-1400 մ բարձրներում)։

Ընդհանուր բնութագիր
Սնվում է խոտաբույսերով, սերմերով, միջատներով, կրծում ծառերի և թփուտների արմատները։ Մարմնի երկարությունը՝ մինչև 12,6 սմ է, պոչինը՝ 3,4 սմ։ Մեջքի մորթին բաց ավազագույնից մուգ գորշամոխրագույն է, փորինը՝ սպիտակավունից մոխրագույն։ Պոչը թույլ երկգույն է։ Հետին թաթի տակ կա 5 կոշտուկ։ Բնակվում է ոչ խորը, բարդ կառուցվածքով հողափոր բներում։

Բազմացում
Բազմանում է տարին մինչև 5 անգամ։ Հղիությունը տևում է 19-20 օր։ Ունենում է 5-8 (երբեմն՝ 18) ձագ։ Ակտիվ գործում է տարվա բոլոր եղանակներին (ամռանը և ձմռանը հողի մակերեսին գործունեությունը նվագում է)։ Վնասում է գյուղատնտեսական մշակաբույսերին։ Մի շարք վարակիչ հիվանդությունների կրող է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում