Եվրոպական լայնականջ չղջիկ. ՀՀ Կենդանական աշխարհը
Եվրոպական լայնականջ չղջիկ (լատ.՝ Barbastella barbastella), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Անդրկովկասում չափազանց քչաքանակ է։
Արտաքին կառուցվածք
Միջին մեծության չղջիկ է. մարմնի երկարությունը 45-50 մմ է, պոչինը՝ 41-44 մմ, նախաբազկինը՝ 36-41 մմ. Ասիական լայնականջ չղջիկից տարբերվում է համեմատաբար փոքր չափերով, ականջի արտաքին եզրերին արտահայտված մաշկային ելուստի առկայությամբ։
Տարածվածությունը Հայաստանում
Մի քանի առանձնյակներ հայտնաբերվել են ՀՀ և ԼՂՀ հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում։ Հաճախ որպես ապաստարան ընտրում է անտառամերձ քարայրերը կամ ծառերի փչակները, որտեղ նաև ձմեռում է։
Սննդառություն
Սնվում է թեփուկաթևավորներով, երկթևանիներով, բզեզներով, նրանց թրթուրներով ու սարդերով, որոնք «հավաքում» է թաքստոցներում, ծառերի տերևներից, ճյուղերից ու բնի վրայից։
Բազամացում և զարգացում
Հունիս-հուլիսին ծնում է 2 ձագ։
