Ինչպես են վամպիր չղջիները «կիսվում» խմած արյունով (տեսանյութ)

Այն փաստը, որ ձեռքաթևավորների վամպիրների ընտանիքի (Desmodontinae) չղջիկները կարող են կիսվել խմած արյունով, հայտնի էր դեռ նախորդ դարաշրջանի 80-ական թվականներից: Այս կենդանիները չեն կարող սոված մնալ 2 օրից ավել, բայց համապատասխան զոհ գտնել ոչ միշտ է հաջողվում: 

Հաջողության դեպքում զոհի վերքի մոտ գոյանում է չղջիկների մի ամբողջ հերթ: Օգնում է նաև արյան «փոխներարկման» յուահատուկ մեթոդը, երբ մեկ չղջիկը կերակրում է մյուսին բերանից բերան: Ընդ որում, այս ընտանիքի առանձնյակների մոտ հիշողությունը շատ լավ է զարգացած. նրանք հիշում են, թե ովքեր են կիսվել սնունդով և արհամարում են նրանց, ովքեր չեն օգնել: 

Ինչպես տեղեկանում ենք National Geographic-ից, այս վարքային հետազոտություններն իրականացրել են Սմիթսոնյան համալսարանի մասնագետները: Հետազոտությունն իրականացվել է Պանամայում՝ վամպիրների խոշոր գաղութների տարածքներում: Կատարված աշխատանքի արդյունքում հաստատվել է այս չղջիկների հիանալի հիշողություն ունենալու հանգամանքը: Պարզ է դարձել նաև, որ արյունով կիսվում են բացառապես իգական սեռի ներկայացուցիչները և միայն իրենց սեռի ներկայացուցիչների հետ: Որձերն այս սոցիալական շղթայից դուրս են մնացել, ինչը կարելի է բացատրել էգերի առաջնային դերով, քանի որ հենց նրանց է սպասվում կրել և հետագայում կերակրել ձագերին: 

Ի դեպ, վամպիրների ընտանիքի ներկայացուցիչները մյուս ձեռքաթևավորներից տարբերվում են ոչ միայն սնման կարգով: Գիտնականներն անվանում են նրանց ձեռքաթևավորների առավել զարգացած ընտանիքի ներկայացուցիչներ: Օրինակ, էգերը ձագերի մասին հոգ են տանում մոտ 9 ամիս, այն դեպքում, երբ մյուս ձեռքաթևավորները պատրաստ են ինքնուրույն կյանքի արդեն 1 ամսականից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում