Փոքր պայտաքիթ. ՀՀ Կենդանական աշխարհը
Փոքր պայտաքիթ (լատիներեն` Rhinolophus hipposideros), չղջիկների ենթակարգի պայտաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։
Տարածվածությունը
Տարածված է Մեծ Բրիտանիայում, Աֆրիկայից մինչև Իռլանդիա, Հարավային Լեհաստան, Կենտրոնական և Հարավարևելյան Կովկասում, Փոքր, Առաջավոր և Միջին Ասիայում։ ՀՀ-ում հանդիպում է բոլոր մարզերում։ Արցախում ունի տարածման համեմատաբար նեղ արեալ, որը սահմանափակվում է Մարտակերտի շրջանի լեռնատափաստանային գոտով և դեպի հարավ ձգվում մինչև Շուշիի կիրճը։
Կենսակերպը
Կարելի է հանդիպել քարանձավների նախադռների մոտ, ճեղքերում, ժայռաբեկորների արանքում։ Հաճախ որպես թաքստոց ընտրում են նաև նկուղները, տարբեր շինությունների կտուրները, կամուրջների տակը, չօգտագործվող անասնագոմերը։ Մեծաթիվ գաղութներ չի առաջացնում։ 100-ից ավելի գլխաքանակից կազմված գաղութներ հանդիպում են միայն բազմացման շրջանում, հաճախ` 2-15 խմբերով։ Փոքր պայտաքիթները մեծ ֆաունայում նստակյաց են, և թաքստոցների սեզոնային փոփոխություների շամանակ կատարում են աննշան միգրացիաներ։
Արտաքին տեսքը
Պայտաքիթներից ամենափոքրն է։ Մեջքից դեպի փորի կողմը գունավորումն աննշան անցնում է գորշադեղնավունից կամ մոխրագույնից դեպի սպիտակավունը։ Մարմնի երկարությունը` 36-40 մմ `, պոչինը` 25,2-29,8 մմ, պայտի լայնությունը` 3,8-5,2 մմ, նախաբազկի երկարությունը` 34,5-41,7 մմ, քաշը` 8,37-12,9 գ։
Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է հիմնականում երկթևանիներով (գիշորվա ընթացքում` 800-1000 արյունածուծ միջատ)։ Սննդային մրցակիցներն են պայտաքիթների մյուս տեսակները, հարթաքիթ չղջիկներից շատերը։
Բազմացումը
Զուգավորվում է աշնանը։ Հետազոտված էգերի մոտ հոկտեմբերի կեսերին հայտնաբերվել են հեշտոցային խցաններ, որոնք պահպանվում են մինչև ապրիլի կեսերը, երբ տեղի է ունենում ձվաբջջի բեղմնավորումը։ Ծինը սկսում է հունիսի կեսերից և տևում է մինչև հուլիսի կեսերը։ Սերնդում ունենում է մեկ-երկու ձագ։
Թվաքանակը սահմանափակող գործոններն ճանապարհաշինարարությունները, ժայռերի պայթեցումը, անտառահատումները, բնակատեղերի ջրաջերմային ռեժիմի խախտումը, անթրոպոգեն գործոնները, մանավանդ ծնի շրջանում։
Թշնամիները
Փոքր պայտաքիթների թշնամիներից են գիշերային գիշատիչ թռչունները, օձերը, կզաքիսները, թափառող կատուները։
Հիվանդությունները
Վարակվում է էնդո և էկտո մակաբույծներով։
Նշանակությունը
Կարևոր նշանակություն ունեն կենսացենոցների սննդային շղթաների ամբողջականության պահպանման, գյուղատնտեսական և անտառատնտեսության վնասատու միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց
