Քաղաքային ծիծեռնակ. ՀՀ Կենդանական աշխարհը

Քաղաքային ծիծեռնակ (Delichon urbicum), ծիծեռնակների ընտանիքին պատկանող թռչուն։

Արտաքին կառուցվածք
Քաղաքային ծիծեռնակի մարմնի վերին մասը կապտասև է՝ մետաղափայլով, նախորդ տեսակի համեմատությամբ՝ պոչը կարճ է, մկրատաձև կտրվածքով։ Մեջքի, պոչի մակերեսը և որովայնը սպիտակ են։ Քաշը՝ 20-22 գ, թևի երկարությունը՝ 97-118 մմ։

Բնադրում
ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Տարածված է առավելապես լեռնային շրջաններում, որտեղ կան լերկ, զառիթափ ժայռեր։ Բնակվում է նաև մարդու հարևանությամբ։ Բնադրվում է գաղութներով։ Բույնը ծեփում է ցեխից՝ ժայռերի կամ շենքերի պատերին, կարող է բնադրվել նաև ոչ մեծ խմբերով։ Խոշոր գաղութներում կարելի է հաշվել 100-500 բույն։ Բույնը նման է կիսագնդի։ Բազմանում է մայիսից մինչև հուլիս, տալիս է երկու սերունդ, դնում է 4-6 սպիտակ ձու։ Քաղաքային ծիծեռնակներին հաճախ կարելի է տեսնել մեծ և փոքր խմբերով էլեկտրալարերին նստած։ Ծիծեռնակների մյուս տեսակների համեմատությամբ՝ ավելի հաճախ իջնում է գետնին։

Սննդառություն
Սնվում է միջատներով։

Տարածվածություն
Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իսրայելում, Հիմալայներում, Բիրմայում, Աֆրիկայում, Սիբիրում, Ենիսեյի ստորին հոսանքում, Սախալինում, Կուրիլյան կղզիներում, Միջին Ասիայում, Անդրկովկասում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում