Անվճար LED լամպ՝ շիկացման լամպի փոխարեն. «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ»

Լուսադիոդային (LED – Light Emitting Diode) լուսավորությունը Հայաստանում տեխնոլոգիական զարգացման հրաշալի օրինակ է: Երևանի բնակիչներն ու հյուրերն արդեն իսկ վայելում են օդանավակայան տանող ճանապարհի, ինչպես նաև Մաշտոցի և Արշակունյաց պողոտաների, Ծիծեռնակաբերդի և Աթենքի փողոցների լուսադիոդային լուսավորությունը:

LED լամպերը մինչև 50 անգամ ավելի երկար են ծառայում, ծախսում են 8 անգամ ավելի քիչ էներգիա և շատ ավելի ոճային տեսք ունեն:

Երևանցիները կարող են փոխել իրենց տան սովորական շիկացման լամպերը LED տարբերակով։ Առաջին քայլը կարող եք անել մեր տաղավարներից մեկում՝ հանձնելով ցանկացած շիկացման լամպ և փոխարենը ստանալով մեկ LED լամպ: Անվճար LED լամպից բացի՝ Դուք կարող եք նաև շահել հարյուրավոր անակնկալ նվերներից մեկը՝ վարդ, գինի, սուրճ, շոկոլադ, թանգարանի տոմսեր:

Տաղավարներն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ 12:00–20:00 հետևյալ հասցներում՝

Հոկտեմբերի 23, 24, 25
• Հյուսիսային պողոտա, շատրվանների հարևանությամբ
• «Երիտասարդական» մետրո կայարանի հարևանությամբ

Հոկտեմբերի 26, 27
• Գարեգին Նժդեհի հրապարակ, «Ամերիաբանկի» հարևանությամբ
• Նոր Նորքի 2–րդ զանգված, շուկայի հարևանությամբ

«Երևանի կանաչ լուսավորության շաբաթը» կազմակերպվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (GEF), ՀՀ բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ՝ ՄԱԶԾ-ԳԷՖ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում