Կապույտ քարակեռնեխ. ՀՀ Կենդանական աշխարհը

Կապույտ քարակեռնեխ (Monticola solitarius), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։ ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։

Արտաքին կառուցվածք
Կապույտ քարակեռնեխի ընդհանուր փետրավորումը մուգ երկնագույն է, էգերը դարչնամոխրագույն են՝ երկնավուն երանգով։ Կոկորդը շիկավուն է, թևերը և պոչը՝ դարչնասև։ Արուները նման են էգերին։ Քաշը՝ 75-110 գ, թևի երկարությունը՝ 114-128 մմ։

Բնադրում
Գարնանը վերադառնում է մարտի երկրորդ կեսին, աշնանը չվում է նոյեմբերին։ Բնակություն է հաստատում նախալեռնային շրջանների ժայռոտ, քարքարոտ ձորերում, սարալանջերին, քարակույտերում, կարող է թափանցել նաև բարձրադիր լեռնային շրջաններ։ Փոքրաքանակ է, առավելապես տարածված է հանրապետության հարավարևմտյան շրջաններում։ Բնադրվում է քարերի արանքում, ժայռերի խորշերում, փորվածքների մեջ և քիվերի վրա։ Բույնը պատրաստում է խոտերի նուրբ արմատներից։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 կապտականաչավուն ձվեր։ Երգը զրնգուն է, բարձր, չափազանց հաճելի և երբեմն նման է այլ թռչունների երգին։

Սննդառություն
Սնվում է միջատներով, իսկ աշնանը՝ նաև հատապտուղներով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում