Էֆեդրա սովորական. Դեղաբույսեր
Էֆեդրա սովորական կամ Երկհասկավոր էֆեդրա, էֆեդրազգիների ընտանիքի բույս։
Տարածված է՝ Կովկասում, հարավային Սիբիրում, Միջին Ասիայում, Միջերկրական ծովի ափերին։ ՀՀ- ում հանդիպում է Մեղրու շրջանում։
Չորադիմացկուն բույս է։ Ջերմասեր է, բայց կարող է դիմանալ ցածր ջերմաստիճանում։ Լուսասեր է և չորադիմացկուն։ Վնասատուներից և հիվանդություններից գրեթե չի տուժում։ Օգտագորվում է բժշկության մեջ թոքերի հիվանդուրյան բուժման համար։ Պարունակում է 240-371մգ/% C վիտամին։ Պարունակում է նաև էֆեդրին ալկոլոիդ։
Երաշտադիմացկուն է, չորադիմացկուն և ջերմասեր։ Կանաչապատման մեջ կարելի է օգտագործել հանրապետության ցածրադիր վայրերում՝ քարապարտեզների ձևավորման մեջ։