Սիբեխ սովորական. ՀՀ Բույսեր

Սովորական սիբեխ (լատ.՝ Falicaria vulgaris bern), նեխուրազգիների ընտանիքի երկշաքիլավոր, երկամյա բույս է՝ միամյա ձևերով։ Ցողունները ուղղականգուն են, թխականաչ, 30-60 սմ բարձրությամբ, լերկ։ Տերևները շատ ամուր են ու փետրաձև հատված, սղոցաեզր ու մերկ։ 1000 սերմը կշռում է 1,25-2,5 գրամ։ Բույսը աճում ու բազմանում է (առանց բացառության) սերմերով։ Նույն տարվա սերմերն ավելի վատ են ծլում, քան արդեն ձմեռածները, որոնք առաջին տարին ձմեռում են կոշտ տերևներով վարդակի փուլում։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին և պտղաբերում օգոստոսի վերջին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում